Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի. Թորոսյան |armtimes.com|
09:46 - 16 հունվարի, 2020

Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի. Թորոսյան |armtimes.com|

armtimes.com։ Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի, հնարավոր է՝ մեկ տարի անցումային շրջան տրվի ծննդատանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ծննդատների փակման մասին հարցին։

Նա նշեց, որ այս որոշմանը հանգել են վերջին օրերի քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով այն, որ Եղվարդի ծննդատանը գրանցված ծնունդների թիվը մոտ է կառավարության սահմանած մինիմալ թվին՝ տարեկան 150 ծնունդ։ Եղվարդի ծննդատանը նախորդ տարի գրանցվել է 136 ծնունդ։

Թորոսյանը խնդրեց «փակել» բառը չօգտագործել՝ ընդգծելով, որ իրենք ոչ մի բուժհաստատություն չեն փակում:

«Հասարակության մեջ տպավորություն է ստեղծվում, որ մենք ինչ-որ հիվանդանոց ենք փակում, շենք ենք ուտիլիզացնում, այնպիսի ծառայությունների հասանելիությունն ենք կրճատում, որն ամենօրյա է: Հակառակը՝ կոնսուլտացիոն եւ առաջնային ծառայությունները պահպանվելու են և ավելի են զարգանալու, իսկ այդ նշածս բուժհաստատությունների որոշ բաժանմունքներ դադարելու են ստացիոնար բուժօգնություն մատուցել»,- ասաց նախարարը:

Նյութն ամբողջությամբ՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել