news.am:   Եղվարդում ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիան այսօր ավարտվեց:

Ծննդատան տնօրենը հավաքվածներին հայտնեց, որ նրանք առավոտյան կրկին կարող են հավաքվել ծննդատան մոտ եւ իրենց բողոքը եւ մտահոգությունները հայտնեն խնդրով զբաղվող մարզպետարանի աշխատակցին:


Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաեւ Մարալիկում, այդ խնդրի պատճառով։