Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին այլևս չշարունակել փոխնախարարի աշխատանքը. Արդարադատության նախարար |tert.am|
14:01 - 13 նոյեմբերի, 2019

Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին այլևս չշարունակել փոխնախարարի աշխատանքը. Արդարադատության նախարար |tert.am|

tert.am: Զրուցել եմ Աննա Վարդապետյանի հետ, որի ընթացքում ես եմ առաջարկել այլևս չշարունակել համատեղ աշխատանքը, պատճառները մի քանիսն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը։

«Իրականում պատճառը հետևյալն է. 2 ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Դատարիվական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը և երկուսի մասով, ըստ էության, կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել: Նախարարությունում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխության համար մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որն ավելի համապատասխան է 4 փոխնախարարով աշխատանքին»,- ասաց նախարարը:

Բադասյանի խոսքով՝ հարց է՝ նոր փոխնախարար պետք կլինի, թե ոչ, բայց եթե անհրաժեշտություն լինի, նոր փոխնախարարը այլ պրոֆիլ է ենթադրում իրենից, քան ուներ տիկին Վարդապետյանը։ Նախարարն ընդգծեց նաև, որ Վարդապետյանի աշխատանքից և պրոֆեսիոնալիզմից դժգոհություններ չկան։

Դիտարկմանը, թե փոխնախարարը Արտակ Զեյնալյանի օրոք էր անցել աշխատանքի, Բադասյանը պատասխանեց. «Կարծեմ նա Զեյնալյանից առաջ էլ կար»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել