Եվրախորհրդարանը արտակարգ դրություն է հայտարարել կլիմայի եւ շրջակա միջավայրի ոլորտում |news.am|
05:59 - 29 նոյեմբերի, 2019

Եվրախորհրդարանը արտակարգ դրություն է հայտարարել կլիմայի եւ շրջակա միջավայրի ոլորտում |news.am|

news.am։ Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի 28-ին Ստրասբուրգում ընդունել է «Եվրոպայում եւ երկրագնդի վրա կլիմայի եւ շրջակա միջավայրի ոլորտում արտակարգ դրության» մասին բանաձեւը, հայտնում է DW-ը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել է 429 պատգամավոր, դեմ՝ 225, ձեռնպահ՝ 19։

Խորհրդանշական միջոցն ընդունվել է Կլիմայի փոփոխության 25-րդ համաժողովի (COP25) նախաշեմին, որը կանցկացվի դեկտեմբերի 2-13-ը՝ Իսպանիայում։

Օրենսդիրները նաեւ խորհուրդ են տվել Եվրահանձնաժողովին հետեւել, որպեսզի Բրյուսելի կողմից ընդունված օրենսդրական եւ բյուջետային նախաձեռնությունները լիարժեք համապատասխանեն Փարիզյան համաձայնագրի նպատակին, այն է՝ թույլ չտալ գլոբալ տաքացում ավելի քան 1,5 աստիճանով ըստ Ցելսիուսի։

Առանձին բանաձեւով Եվրահորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել, որքան հնարավոր է արագ, նշել կլիմայական չեզոքությանը հասնելու իր ռազմավարությունը։ Ոչ ուշ, քան 2050թ․ այն պետք է նշվի կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ Շրջանակային բանաձեւի շրջանակներում։

Բացի այդ, պատգամավորները խնդրել են Եվրոպական հանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենին մինչեւ 2030թ․ եվրոպական բնապահպանական ապագա համաձայնագրում ներառել 55 տոկոսով ջերմոցային գազերը կրճատելու նպատակը։

Ավելի վաղ Ֆոն Դեր Լյայենը հայտնել էր կլիմայի պաշտպանության համար հաջորդ 10 տարիների ընթացքում 1 տրիլիոն եվրո հատկացնելու մտադրության մասին։ ԵՄ 2020թ․ բյուջեում այդ նպատակների համար նախատեսված է 589,6 մլն եվրո՝ 5,6 տոկոսով ավելի շատ, քան դրանից մեկ տարի առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել