Եվրախորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել. քվեարկության երկրորդ փուլ է հայտարարվել |factor.am|
10:54 - 03 հուլիսի, 2019

Եվրախորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել. քվեարկության երկրորդ փուլ է հայտարարվել |factor.am|

factor.am։ Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր չեն կարողացել կառույցի նախագահ ընտրել: Առաջադրված 4 թեկնածուներից ոչ ոք ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ՝ 662 ձայն է հաշվարկվել:

Լավագույն արդյունքը գրանցել է իտալացի թեկնածու Դավիդ Սասոլին՝ հավաքելով 325 ձայն: Սակայն այս արդյունքը նույնպես պակաս է եղել անհրաժեշտ 50%+1 ձայնից, որն անհրաժեշտ է քվեարկության առաջին փուլում հաղթանակի համար: ԵԽ նախագահի պաշտոնից հեռացող Անտոնիո Տայանին քվեարկության երկրորդ փուլ է հայտարարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել