Եվրահանձնաժողովն ուժեղացված ուսումնասիրության կենթարկի Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին |tert.am|
05:23 - 11 դեկտեմբերի, 2019

Եվրահանձնաժողովն ուժեղացված ուսումնասիրության կենթարկի Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին |tert.am|

tert.am։ Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցանկը, որում ներառված ավիաընկերությունները չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին և, հետևաբար, նրանց գործունեությունը սահմանափակման է ենթարկվելու Եվրամիության տարածքում:

Ինչպես տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից, այս առումով առավել խստացված ստուգումների է ենթարկվելու Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ անվտանգության վերահսկման ոլորտում նկատվող անկման պատճառով:

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ չեն նշվում նման որոշում կայացնելու պատճառները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել