Եվրամիությունը Իրանի ԱԳ նախարարին հրավիրել է Բրյուսել |tert.am|
06:12 - 06 հունվարի, 2020

Եվրամիությունը Իրանի ԱԳ նախարարին հրավիրել է Բրյուսել |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը «Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Իրաքում ապաԷսկալացման հարցը»: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, գրում է Reuters գործակալությունը:

Բորելը խորը մտահոգություն է հայտնել Բաղդադի օդանավակայանի շրջակայքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ, գրում է աղբյուրը:

Բորելը Իրանին կոչ է արել «ուշադիր մտածել ցանկացած արձագանքի մասին» և Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Մերձավոր Արևելքի իրադրությունը և Թեհրանի հետ միջուկային գործարքը պահպանելու հարցը:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդականը կիրակի օրը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կողմից իր երկրի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկի սպանությանը Իրանի պատասխանը, անկասկած, ռազմական պատասխան կլինի «ռազմական օբյեկտների դեմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել