Եվրամիությունը դատապարտել է Լիբիա զորք ուղարկելու Թուրքիայի ծրագրերը |tert.am|
05:50 - 08 հունվարի, 2020

Եվրամիությունը դատապարտել է Լիբիա զորք ուղարկելու Թուրքիայի ծրագրերը |tert.am|

tert.am: ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել դադարեցնել օտարերկրյա միջամտությունը և դատապարտել է Լիբիա զինվորականներին ուղարկելու Թուրքիայի որոշումը, գրում է Reuters գործակալությունը։

Նա խնդրել է անհապաղ դադարեցնել բռնություններն ու արտաքին միջամտությունը՝ հավելելով, որ նկատի ունի Թուրքիայի գործողությունները։ «Ակնհայտ է, որ դա հղում էր Թուրքիայի՝ իր զորքերը Լիբիա ուղարկելու որոշմանը, որը մենք դատապարտում ենք: Թուրքիայի որոշումն առաջացնում է մեր անհանգստությունը»,- հայտնել է Բորելը։

Նրա խոսքով՝ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և դիվանագիտական մեթոդներով լուծեն առաջացած հակամարտությունը։ «Շարունակական բռնությունը չի լուծի հակամարտությունը, փոխարենը կավելացնի ժողովրդի տառապանքը»,- հայտնել է նա և հավելել, որ «արտաքին միջամտությունը ճգնաժամ է սնուցում»։

Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել