factor.am:  Միջերկրական ծովում՝ Կիպրոսի ափերի մոտ, Թուրքիայի հորատման աշխատանքների ակտիվացման կապակցությամբ Եվրամիությունը կրկին նշել է երկխոսությանը նպաստող միջավայր ստեղծելու կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը:

«Տարածաշրջանում հետախուզական և հորատման աշխատանքները շարունակելու Թուրքիայի մտադրությունը, ցավոք, գնում է հակառակ ուղղությամբ»,- ասվում է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում, որը տարածվել է այսօր Բրյուսելում: Հայտարարության մեջ նշվում է, որ պետք է պահպանել միջազգային ծովային իրավունքը, բարիդրացիական հարաբերությունների սկզբունքը, ինչպես նաև հարգել ծովափնյա երկրների ինքնիշխանությունը: