«Եվրանեսթ»-ի ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Գայանե Աբրահամյանը |factor.am|
10:27 - 13 հուլիսի, 2019

«Եվրանեսթ»-ի ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Գայանե Աբրահամյանը |factor.am|

factor.am: Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստ, որտեղ որոշվել է, որ «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին փոխարինելու է Գայանե Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Մխիթար Հայրապետյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ հրաժարվում է «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնից: Նա որպես պատճառ նշել էր ծանրաբեռնվածությունը, քանի որ նախագահում է նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդույթան եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել