«Եվրատեսիլի» ղեկավարները մայիսին կայանալիք համերգ են կազմակերպել
 |armtimes.com|
19:07 - 01 ապրիլի, 2020

«Եվրատեսիլի» ղեկավարները մայիսին կայանալիք համերգ են կազմակերպել |armtimes.com|

armtimes.com: «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ղեկավարները երաժշտասերների համար համերգ են կազմակերպել: Այս մասին հայտնում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական կայքը: Նշվում է, որ այն տեղի է ունենալու մայիսի 16-ին եւ հեռարձակվելու է մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքով:

Համերգի խորագիրը լինելու է «Եվրոպան փայլում է»: Բոլոր 41 արտիստները, որոնք այս տարի պետք է մասնակցեին «Եվրատեսիլ 2020»-ին, իրենց բնակավայրերից կմիանան իրար ու երգ կկատարեն: Մասնակցելու են նաեւ նախորդ տարիների հայտնի կատարողներ: Ուղիղ եթերով հեռարձակվող շոուն տեւելու է մոտ 2 ժամ:

«Եվրատեսիլ 2020»-ի 2 կիսաեզրափակիչները եւ եզրափակիչը պետք է տեղի ունենային համապատասխանաբար մայիսի 12-ին, 14-ին ու 16-ին հոլանդական Ռոտերդամ քաղաքում: Մրցույթն իր 64 տարվա պատմության մեջ առաջին անգամ չեղարկվեց կորոնավիրուսի տարածման պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը իր «Chains on You» երգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել