Եվրոպական հանձնաժողովի նախագահը Եվրոպայի անունից ներողություն է խնդրել Իտալիայից համավարակի տարածման սկզբում նրանց կողքին չլինելու համար
15:29 - 16 ապրիլի, 2020

Եվրոպական հանձնաժողովի նախագահը Եվրոպայի անունից ներողություն է խնդրել Իտալիայից համավարակի տարածման սկզբում նրանց կողքին չլինելու համար

Այսօր Եվրոպական խորհրդարանի համավարակի հարցերով 2-րդ հատուկ նիստի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպայի անունից ներողություն է խնդրել Իտալիայից համավարակի տարածման սկզբում նրանց կողքին չլինելու համար։ 

«Շատերն այնտեղ չէին, երբ ամենասկզբում Իտալիային անհրաժեշտ էր օգնության ձեռք։ Այնուամենայնիվ, այժմ Եվրոպան դարձել է համաշխարհային միասնության սիրտը», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայնենը՝ մատնանշելով ԵՄ կառույցների ու անդամ պետությունների միահամուռ ջանքերը՝ տրամադրելու բժշկական սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ ու ֆինանսական միջոցներ նախատեսված տնտեսական վերականգնման համար։

 

Աղբյուրը՝ euronews.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել