Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում ունենք կորոնավիրուսով վարակված հայրենակիցներ․ Զարեհ Սինանյան |armenpress.am|
17:39 - 17 ապրիլի, 2020

Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում ունենք կորոնավիրուսով վարակված հայրենակիցներ․ Զարեհ Սինանյան |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բազմաթիվ հայեր վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Մենք մոնիթորինգ էինք անցկացնում, թե աշխարհում քանի հայրենակից է վարակվել կորոնավիրուսով, սակայն այսօր հիվանդացության թվերն այնքան մեծ են, որ անհնար է դարձել հաշվելը։ Վստահ կարող եմ ասել, որ վարակվածների թիվը մեծ է, քանի որ հայեր բնակվում են այսօր ամբողջ աշխարհում, բացառությամբ Աֆրիկայի կենտրոնական պետությունների»,- նշեց Սինանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել