Երեխայի ՀԾՀ-ն ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև ծննդյան վկայականը |armenpress.am|
12:12 - 26 մարտի, 2020

Երեխայի ՀԾՀ-ն ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև ծննդյան վկայականը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:

Նախագծի համաձայն՝ երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանաn նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:

«Մինչ այս գործող կարգավորումներով եթե որևէ գործարքի համար, օրինակ` սոցիալական ապահովման ծառայություններից օգտվելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում ներկայացնել երեխայի հանրային ծառայության համարանիշը, ապա ծնողները այն ձեռք բերելու համար պարտավոր են այցելել բնակչության պետական ռեգիստրի սպասարկման տարածքներ:

Այս օրենքների նախագծերով առաջարկվում է ՀՀ քաղաքացու, Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի (եթե ծնունդը գրանցվել է Հայաստան Հանրապետությունում) ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել