Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երեւանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երեւանի համայնքային բյուջեից:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ Երեւան քաղաքի մյուս մանկապարտեզները եւս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում: