Երեւանի վարչական 12 շրջաններից 8-ը թաքցնում են 2019 թվականի ընթացքում իրենց կատարած գնումների մասին տեղեկությունները, այդ թվում՝ մեկ անձից կատարված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցմամբ դիմել էր վարչական բոլոր շրջանների ղեկավարներին եւ պատասխան ստացել միայն 4-ից։ Տեղեկություն ստանալու մեր հարցումն անպատասխան են թողել 8-ը՝ կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը։


Հարցմանը չեն պատասխանել Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ղեկավարները»,-նշել է նա։