Երեւանի քաղաքապետարանը երեխաներին պայուսակներ չի տա |Հայաստանի Հանրապետություն|
06:08 - 31 հուլիսի, 2019

Երեւանի քաղաքապետարանը երեխաներին պայուսակներ չի տա |Հայաստանի Հանրապետություն|

Երեւանի քաղաքապետարանն իր ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ երեխաներին ամեն տարի առաջին դասարան էր ճամփում պայուսակներով եւ մոտ 14 անուն առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներով: Այս ուսումնական տարին բացառություն կլինի:

«Առավոտյան գնում եք աշխատանքի, տեսե՞լ եք մի երեւանցի երեխա կրի այդ պայուսակը: Ես չեմ տեսել: Տարբեր վարչական շրջաններից աշխատակիցներ ունենք, որեւէ մեկը չի նկատել: Մոտ 9300 երեխայի տրվել են պայուսակներ եւ մեզ միշտ հետաքրքրել է` արդյո՞ք իր նպատակին ծառայում է այսքան խոշոր ծախսը»,- ասել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը` պատասխանելով, այն հարցին, թե ինչու՞ Երեւանի քաղաքապետարանն իր ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ երեխաներին այս տարի չտվեց պայուսակներ եւ առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել