Երեւանի քաղաքապետարանը հաշվեքննիչ ընկերություն կհրավիրի՝ Երեւանի 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության անկախ ստուգում իրականացնելու համար։ Նոյեմբերի 26-ին համապատասխան որոշում է ընդունվել Երեւանի ավագանու նիստում։

Նշվում է, որ նպատակը օրենսդրության պահանջներին մատուցվող ծառայությունների համապատասխանության գնահատումն է, ինչպես նաեւ միջոցների խնայողության եւ տնտեսական հնարավորությունների գնահատումը։