Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում |news.am|
08:42 - 19 մարտի, 2019

Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում |news.am|

Մարտի 19-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում: Ցույցի մասնակիցները պնդում են լուծել Դալմայի այգիների հարցը:

Ցույցի մասնակիցներից Մանվել Արզոյանը նշեց, որ Դալմայի այգիները գրանցված էին որպես պատմամշակութային հուշարձան, որոնք հետագայում՝ 2003 թվականին, սկսեցին գաղտնի վաճառել: Նրա խոսքով՝ եթե այս հողերը վաճառել են, ուրեմն հանել են պատմամշակութային նշանակության հուշարձանների ցանկից: «Այսինքն՝ մենք պետք է լինենք այդ հողերի սեփականատերը, ինչի հետ կապված դիմել ենք իշխանություններին, այդ թվում՝ նաեւ քաղաքապետարան: Հեղափոխության օրերին մենք այս հարցը չէինք բարձրացնում, որպեսզի փոփոխություններին չխանգարենք»,- նշեց Արզոյանը:

Նա հավելեց, որ հեղափոխությունից հետո նամակներով քաղաքապետարան են դիմել, սակայն նոր իշխանություններն ավելի ագրեսիվ են արձագանքում: «Եթե նախկինում մեզ ասում էին, որ այդ հարցով զբաղվում են, ապա հիմա ասում են, որ քաղաքապետարանը եւ հողերի ներկայիս սեփականատերերը պատասխանատվություն չեն կրում»,- վրդովվեց Մանվել Արզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել