Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը
08:46 - 23 հուլիսի, 2019

Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը։ Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։

Այսօր տեղ կհասնի նաեւ աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։

Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար եւ զինվել համբերությամբ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել