Երթեր, ցուցահանդեսներ, կլոր սեղաներ եւ ֆլեշմոբեր. Ուկրաինայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը |news.am|
14:44 - 24 ապրիլի, 2019

Երթեր, ցուցահանդեսներ, կլոր սեղաներ եւ ֆլեշմոբեր. Ուկրաինայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը |news.am|

news.am: Ուկրաինայի հայերի միությունը եւ տարածաշրջանային համայնքները միջոցառումներ են կազմակերպել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված։

Ապրիլի 24-ին հիմնական միջոցառումները տեղի ունեցան Կիեւում։ Ավանդական ժամերգությանը, որը գլխավորեց Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ներկա էին Ուկրաինայի հայերի միության, Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչները, կիեւցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր։

Ելույթով հանդես եկան Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։ Հիշատակի աղոթքից հետո տեղի ունեցավ երթ Կիեւի կենտրոնում, ամենամյա ֆլեշմոբ, որը կազմակերպել էր Կիեւի հայ երիտասարդությունը։

Նախօրեին տեղեկացվել էր Լուցկում խաչքարի օծման եւ Կիեւում կլոր սեղանի մասին, որին ներկա էին մի շարք երկրների դեսպաններ։

Ապրիլի 23-24-ի միջոցառումների ցանկում էին կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշողության երեկույթներ, ֆլեշմոբեր, երթեր, ծառատունկ, վավերագրական եւ թեմատիկ ֆիլմերի դիտումներ՝ նվիրված 1915 թվականի իրադարձություններին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել