Երկուշաբթի օրվանից նախարարության դիմաց չենք լինելու, կսպասենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը. ՀՅԴ ՀԵՄ անդամ |aysor.am|
15:22 - 22 նոյեմբերի, 2019

Երկուշաբթի օրվանից նախարարության դիմաց չենք լինելու, կսպասենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը. ՀՅԴ ՀԵՄ անդամ |aysor.am|

aysor.am:  Հարությունյանի հետ հանդիպման մասին կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջում։ Եթե հանդիպում չլինի, դրան քայլեր կհաջորդեն, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն՝ ավելացնելով, որ շաբաթ-կիրակի ևս ԿԳՄՍ նախարարության առջև նստացույց չեն անելու:

«Մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Հրաժարականի պահանջն ուժի մեջ է՝ մինչև այլ հայտարարություն չլինի»,- ասաց նա։

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն իր հերթին նկատեց.

«Մտածում ենք, որ նստացույցով դրած խնդիրը մինչ այս պահը լուծել ենք։ Երկուշաբթիից հետո մենք կանցնենք ուրիշ գործողությունների, որոնցից մեկն այստեղ հանդիպումն է նախարարի հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել