Երկրաշարժ Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք
05:35 - 14 հունիսի, 2019

Երկրաշարժ Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք

Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության, երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել