Երվանդ Վարոսյանը հրապարակել է Արսեն Բաբայանի տեսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշումը
11:20 - 30 հոկտեմբերի, 2019

Երվանդ Վարոսյանը հրապարակել է Արսեն Բաբայանի տեսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշումը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պաշտպանյալի տեսակցություններն արգելելու մասին ՀՔԾ-ի որոշումը։

«Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշման, դրա հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան պարզապես հրապարակում եմ այդ որոշումն իր բոլոր «հիմնավորումներով» ու «պատճառաբանություններով»...»,-հրապարակված լուսանկարին կից գրել է Վարոսյանը։

Այսօր խոսելով այն մասին, որ Արսեն Բաբայանին արգելել են հանդիպել անչափահաս երեխաների հետ Սասուն Խաչատրյանն ասել էր․ «Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել