tert.am։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ազատվել է պաշտոնից և Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն, ասաց որ Ոստիկանության պետի պաշտոնակատարը համապատասխան հրաման է ստորագրել:

«Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ»,- ասաց Էդգար Ջանոյանը։

Ավելին՝ tert.am-ում