Երևանի ավագանու նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը փոխանցվեց Պավել Յուրիի Սարգսյանին |armenpress.am|
10:30 - 11 փետրվարի, 2020

Երևանի ավագանու նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը փոխանցվեց Պավել Յուրիի Սարգսյանին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Պավել Յուրիի Սարգսյանին:

Այս մասին ԿԸՀ արձանագրությունը փետրվարի 11-ին հրավիրված նիստում ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թ. փետրվարի 5-ի Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ ԿԸՀ-ն արձանագրում է. ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Յուրիի Սարգսյանին»,- ասաց Մուկուչյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել