Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահագործել 110 նոր ժամանակակից տրոլեյբուս |armenpress.am|
16:49 - 27 փետրվարի, 2020

Երևանի տրանսպորտային նոր ցանցով նախատեսվում է շահագործել 110 նոր ժամանակակից տրոլեյբուս |armenpress.am|

armenpress.am: Երևանի նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում է շահագործման հանձնել 110 նոր տրոլեյբուս: Այս մասին ասաց քաղաքապետարանի  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

«Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110  տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,-վստահեցրեց Գալստյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքում օդի աղտոտվածության հարցին՝ նա նշեց, որ դա նույնիսկ զարգացած երկրներում է խնդիր, լուծումները բազմաթիվ ու բազմաբովանդակ են:

Երևանի տրանսպորտային ցանցի նախագիծն ու դրա իրագործման ֆինանսական մոդելը մշակվել ու կառավարության հավանությանն էր արժանացել նախորդ տարի: Քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր 2020-ից  հարցը թղթի վրայից փոխադրել իրականացման դաշտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել