Երևանի քաղաքապետարանը ախտահանիչ գործողություններ է իրականացնում քաղաքային տրանսպորտում |armenpress.am|
12:57 - 12 մարտի, 2020

Երևանի քաղաքապետարանը ախտահանիչ գործողություններ է իրականացնում քաղաքային տրանսպորտում |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններում հետևում է բացառապես ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մենք նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններն իրականացնում ենք միայն առողջապահության նախարարության հրահանգներից ելնելով: Երևանի մետրոպոլիտենում և վերգետնյա քաղաքային տրանսպորտում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Նմանատիպ պաշտպանիչ գործողություններ իրականացվում են նաև ոչ համաճարակային իրավիճակների ժամանակ»,- նշեց Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել