Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացնում է մի շարք միջոցառումներ |armenpress.am|
19:50 - 11 ապրիլի, 2020

Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացնում է մի շարք միջոցառումներ |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանն արտակարգ ռեժիմով իրականացնում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ ախտահանումներ, ինչպես նաև կարգավորումներ՝ սպասարկման ոլորտում։ Մամուլի ասուլիսին այս մասին ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

«Մենք մշտապես սերտ համագործակցում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Գերատեսչության աշխատակիցների միջոցով ախտահանումներ էին իրականացվում կանգառներում, սակայն այս պահին հասարակական տրանսպորտը չի աշխատում, և պետք է հասկանանք, թե երբ ենք շարունակելու։ Այս պահին քաղաքապետարանը ախտահանման աշխատանքներ է իրականացնում Երևանի բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերում, վերելակներում»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենք աշխատանքներ են իրականացնում նաև սպասարկման ոլորտում։

«Պարետատան ցուցումներով փորձում ենք կարգավորումներ իրականացանել նաև մասնավոր սեկտորում, այդ ուղղությամբ էլ աշխատանքներ ենք տանում»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել