Երևանում երթ կանցկացվի՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի |panarmenian.net|
10:02 - 06 հուլիսի, 2019

Երևանում երթ կանցկացվի՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի |panarmenian.net|

panarmenian.net: Հուլիսի 6-ին Երևանում երթ կանցկացվի ի աջակցություն հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի: Այդ մասին RFI-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանաբնակ հոգեբան Զառա Հարությունյանը, որն այժմ Երևանում է և մտադիր է մասնակցել երթին:

Հոգեբանը շատ կարևոր է համարում այդ աղջիկների ճակատագրի մասին խոսելը Հայաստանում, քանի որ, ըստ նրա, «Հայաստանում շատ է ընտանեկան բռնությունը»:

Հունիսի 27-ին Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել է համաձայնեցնել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի և ընտանեկան բռնության զոհերի երթը քաղաքի կենտրոնում՝ առաջարկելով անցկացնել ակցիան Լյուբլինոյում: Երթը նախատեսված է հուլիսի 6-ին:

Աղջիկների պաշտպանները պնդում են, որ քույրերը սպանությունը կատարել են ինքնապաշտպանության շրջանակում՝ դիմադրելով տարիներ շարունակվող բռնությանը, և կոչ են անում կարճել քրգործը կամ առնվազն վերաորակավորել մեղադրական հոդվածը:

Ավելի վաղ ՌԴ-ում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի ճակատագրին է անդրադարձել System of a Down խմբի համահիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ դա բարդ դեպք է, որտեղ «մահացածից բացի մի քանի զոհ կա»:

Հունիսի 19-ին Մոսկվայում պիկետներ են տեղի ունեցել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել