Երևանում կայացավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը
11:51 - 05 նոյեմբերի, 2019

Երևանում կայացավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը

Պաշտպանության նախարարությունում այսօր կայացավ ՀԱՊԿ Խոհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։ Այն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։ Նիստը վարում էր ԽՎ նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նիստին միաձայն որոշմամբ Վյաչելավ Վոլոդինը վերընտրվեց ԽՎ նախագահ։ Դիտորդի կարգավիճակով մասնակցում էին Սերբիան, Իրանը և Կուբան։

Նիստի ընթացքում ներկայացված բոլոր նախագծերը քննարելուց հետո ելույթ ունեցան նաև դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների ներկայացուցիչները։ 

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Ազգային ժողովին։ Նա նշեց, որ յուրաքանչյուր նիստ նոր երկրում անցնակցելու որոշումն էֆեկտիվ է, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրներն ավելի լավ են ճանաչում և հասկանում խնդիրները։ 

Նա ասաց, որ Հայաստանը բոլոր պայմանները ստեղծել է, որ անդամ մյուս երկրների պատվիրակությունները ոչ միայն իրենց զգան ինչպես տանը, այլ նաև էֆեկտիվ աշխատեն։

«Մենք ապրում ենք միջազգային շատ բարդ հարաբերությունների դարաշրջանում։ Ինձ թվում է մենք չպետք է բարդացնել այդ հարաբերությունները, վատացնել իրավիճակը։ Ամեն անգամ, երբ մենք հիշում ենք տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, պետք է ավելի բալանսավոված մոտեցման համար հիշել ազգերի ինքնորոշման իրավունքը»,- վերջում նշեց Արարատ Միրզոյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել