Երևանում վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող կառույց է ստեղծվում |panarmenian.net|
21:11 - 19 փետրվարի, 2020

Երևանում վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող կառույց է ստեղծվում |panarmenian.net|

panarmenian.net:  Երևանում շուտով կսկսի գործել վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող ՀՈԱԿ-ը։ Ինչպես  ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, կազմակերպության պաշտոնական անվանումն է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ:

Այն դեռ կազմավորման փուլում է: Կազմակերպությունը կզբաղվի կոշտ և վնասակար թափոններով, մասնավորապես՝ հնացած կենցաղային տեխնիկայի, էլեկտրական մարտկոցների, չօգտագործվող սանտեխնիկայի և այլնի վերամշակմամբ:

ՀՈԱԿ-ի գործունեությունը կֆինանսավորվի ԵՄ կողմից հատուկ այդ նպատակով հատկացված դրամաշնորհի միջոցներից՝ մոտ 4 մլն եվրո:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 5.3 մլն եվրո դրամաշնորհ է տվել արևելյան Եվրոպայի երեք քաղաքների՝ Երևան, Տիրանա, Վարշավա, կոշտ թափոնների կառավարման գործընթացը կազմակերպելու համար։ Գումարի մեծ մասը՝ մոտ 4 մլն եվրո, բաժին է հասել Երևանին:

Ծրագիրը հնարավորություն կտա ապահովելու վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում ներդրման գործընթացին, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել