Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
14:03 - 11 ապրիլի, 2020

Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Երևան-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտից, ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ին Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (կմ 358+200) տեղի ունեցած մոտ 20 խորանարդ ծավալով քարաթափման պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։

«Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը կարճ ժամանակահատվածում դարձել է երկկողմանի երթևեկելի։

Հարգելի վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել