panarmenian.net։ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն Երևան-Սիմֆերոպոլ (Ղրիմ) չվերթներ իրականացնելու հայտ չի ստացել, այս մասին ասացին կառույցի մամուլի ծառայությունից:

Հունվարի 10-ին ռուսական և հայկական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, որ 2020-ից նախատեսվում է ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ: Նշվում էր, որ Իկար ավիաընկերությունն արդեն ստացել է թռիչքներ իրականացնելու թույլտվություն, այժմ դրանց հաճախականությունն է հստակեցվում: Ըստ լուրի՝ մարտից Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ պլանավորվում է շաբաթական 2 թռիչք, ըստ անհրաժեշտության կարող է մինչև 7 թռիչք: Սակայն Ղրիմը՝ 2014-ին Ուկրաինայում իրադարձություններից հետո, Մոսկվայի որոշմամբ, միացվել էր ՌԴ-ին, այնինչ Ուկրաինան համարում է թերակղզին բռնազավթված տարածք։ Որևէ միջազգային ուղղությամբ չվերթ Ղրիմից ու դեպի Ղրիմ չի իրականացվում։

Նմանատիպ տեղեկություն էր շրջանառվում նաև դեկտեմբերի 18-ին, այդ ժամանակ ևս ՀՀ Քաղավիացիայում նշել էին, որ չվերթներ իրականացնելու հայտ չի եղել, հետևաբար չկան նաև այդ ուղղությամբ քննարկումներ: