ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունն ամփոփել է 2019-ին կատարած աշխատանքների արդյունքները
19:59 - 02 մարտի, 2020

ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունն ամփոփել է 2019-ին կատարած աշխատանքների արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաների, զորամիավորումների, միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայությունների պետերի,  ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետի և ռազմաբժշկական զորամասերի (հաստատությունների) հրամանատարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է 2018 և 2019 թթ. զինված ուժերում հիվանդացության  համեմատական վերլուծությունը, զինված ուժերում առկա համաճարակային իրավիճակը, ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումներն ու առկա խնդրահարույց հարցերը, քննարկվել են դրանց լուծման ուղիները, տրվել համապատասխան հանձնարարականներ:

Ոլորտի պատասխանատուներին ներկայացվել են 2020թ.-ին ռազմաբժշկական ծառայությանն առաջադրված խնդիրները, հեռանկարային զարգացման ուղիները:

Տարածաշրջանում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների կատարման և վերահսկման նպատակով անցկացվել է համատեղ քննարկում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել