Զելենսկին Սաակաշվիլիին փոխվարչապետի պաշտոն է առաջարկել |aliq.ge|
17:35 - 22 ապրիլի, 2020

Զելենսկին Սաակաշվիլիին փոխվարչապետի պաշտոն է առաջարկել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցում գրել է, որ Ուկրաինայի նախագահից փոխվարչապետ դառնալու առաջարկ է ստացել:

«Նախագահի թիմի հետ միասին ես պատրաստ եմ աշխատել Ուկրաինայի խորհրդարանում և այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի Ուկրաինան այսօրվա համաշխարհային տնտեսական ճգնաժամից նվազագույն կորուստներ կրի:

Ես նաև հույս ունեմ, որ կօգտագործեմ իմ միջազգային փորձը, ներառյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ունեցած իմ կապերը», — գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել