Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին խնդիրը համարել Է կրակի դադարեցումը Դոնբասում |armenpress.am|
09:21 - 20 մայիսի, 2019

Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին խնդիրը համարել Է կրակի դադարեցումը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասում պատերազմի դադարեցումը համարել Է իր առաջին առաջադրանքը պետության ղեկավարի պաշտոնում։

«Մեր առաջին առաջադրանքը կրակի դադարեցումն Է Դոնբասում»,-հայտարարել Է նա մայիսի 20-ին Գերագույն ռադայի նիստում պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում: Նախագահն ընդգծել Է, որ պատրաստ Է ժողովրդականություն չվայելող որոշումների գնալ պատերազմը դադարեցնելու համար: «Եթե հարկավոր լինի, ես պատրաստ եմ կորցնել պաշտոնս հանուն այն բանի, որ խաղաղություն հաստատվի»,-ասել Է նա:

Դրա հետ մեկտեղ Զելենսկին հայտարարել Է «կորցրած տարածքների» վերադարձման անհրաժեշտության մասին: «Ե՛վ Ղրիմը, ե՛ւ Դոնբասը ուկրաինական հող Է, որտեղ մենք կորցրեցինք ոչ միայն տարածքը, այլեւ գլխավորը՝ մարդկանց»,-հավելել Է նա:

Նա ռուսերենով դիմել Է Դոնբասի եւ Ղրիմի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանք «օտարներ չեն Ուկրաինայի համար»: Նախագահը նաեւ նշել Է, որ պատրաստ Է երկխոսություն վարել Դոնբասում հրադադարի շուրջ, ընդսմին պնդելով գերիների վերադարձը: «Ես պատրաստ եմ երկխոսության, բայց վստահ եմ, որ երկխոսության համար առաջին քայլը կդառնա ուկրաինացի բոլոր գերիների վերադարձը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել