Զելենսկու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն լրացված քվեաթերթիկը ցուցադրելու համար |news.am|
13:13 - 21 ապրիլի, 2019

Զելենսկու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն լրացված քվեաթերթիկը ցուցադրելու համար |news.am|

news.am: Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու քվեարկությունից հետո նրան մոտեցել են իրավապահ մարմինները: Զելենսկու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն լրացված քվեաթերթիկը ցուցադրելու համար: Դա հայտնի է դարձել նախագահի թեկնածուի գրասենյակից առցանց հեռարձակման միջոցով, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Կազմված վարչական արձանագրությունը կփոխանցվի դատարան. Զելենսկին կտուգանվի: Տուգանքի չափը կորոշի դատավորը. նրան սպառնում է 510-750 գրիվնայի չափով տուգանք: Թեկնածուի թիմը խոստացել է, որ տուգանքը կմարվի:

Հիշեցնենք, որ քվեարկության ժամանակ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին ցույց էր տվել  իր լրացրած քվեաթերթիկը: Անդրեյ Կրիշենկոն խոստացել է, որ ոստիկանությունը կստուգի այդ փաստն ու միջոցներ կձեռնարկի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել