Զեյնալյանը «Հանրապետության» հայտարարության հետ կապ չունի, դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը. խոսնակ |news.am|
13:37 - 20 մայիսի, 2019

Զեյնալյանը «Հանրապետության» հայտարարության հետ կապ չունի, դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը. խոսնակ |news.am|

news.am։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը: Այս մասին ասաց նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

«Նախարարը ներկայացնում է Կառավարության դիրքորոշումը, եւ որեւէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում»,–ասաց նա։

Հայտարարեության մեջ նշված է, որ Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։

«Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը: Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսեւորում է իբրեւ ընդդիմադիր եւ ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում եւ ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը»,–ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել