Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կհատուցի 2008 - 2014 թ. դեպքերի հետևանքով տուժածներին
12:27 - 22 մարտի, 2019

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կհատուցի 2008 - 2014 թ. դեպքերի հետևանքով տուժածներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ ավարտվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2019 թվականի անդրանիկ նիստը: Ինչպես խոստացել էի դեկտեմբերի նիստից հետո, հիմնադրամն այսօր որոշում կայացրեց հատուցել նաև 2008 - 2014 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար` թվով 170 (զոհ և հաշմանդամություն): Հիշեցնեմ, որ անցյալ տարի մենք որոշել էինք հատուցել 2015 - 2016 թվականների դեպքերի համար, որոնք փոխհատուցվել են: Ցայսօր մենք փոխհատուցումներ ենք կատարել 226 դեպքերի համար (2015 - 2018): Քայլ առ քայլ մենք հասնում ենք դեռևս 2016 թվականի նոյեմբերին մեր առջև դրված նպատակներին»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել