Զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգով. ՊՆ խոսնակ
11:23 - 06 մայիսի, 2020

Զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգով. ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տվյալներ է ներկայացրել կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից։ Ըստ այդմ՝ առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։

«Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք, մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։

Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։

Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով»,- գրել է ՊՆ խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել