Զինվորական հանցագործություններն ու զինված ուժերի մահվան դեպքերը. Դատախազության 2019-ի զեկույցը |hetq.am|
11:03 - 13 ապրիլի, 2020

Զինվորական հանցագործություններն ու զինված ուժերի մահվան դեպքերը. Դատախազության 2019-ի զեկույցը |hetq.am|

hetq.am: 2019 թվականին զինվորական հանցագործությունները 2018-ի համեմատ նվազել են 171-ով կամ 23.5%-ով: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության գործունեության 2019 թվականի զեկույցից:

Հայաստանի և Արցախի զինված ուժերում 2019-ի ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք:

 

 

49 զինծառայողից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայության հետ:

 

 29 դեպք տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

 

Նախորդ տարի հայկական երկու պետությունների զինված ուժերում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք:

Ըստ դատախազության զեկույցի` 2019-ին արձանագրված 31 առանձնապես ծանր հանցագործություններ են որակվել հակառակորդի կողմից կատարված սպանությունները (4 դեպք), համածառայակցի կողմից կատարված սպանությունները (3 դեպք), անհայտ անձի կողմից կատարված սպանությունը (1 դեպք), հակառակորդի կողմից կատարված սպանության փորձը (18 դեպք), համածառայակցի կողմից կատարված սպանության փորձերը (4 դեպք),  ոստիկանի կողմից պայմանագրային զինծառայողի նկատմամբ խոշտանգումը (1 դեպք):

2019-ին ևս, ինչպես նախորդ տարիներին, զինվորական հանցագործությունների մեջ առավել տարածված են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված (Քրեական օրենգսրքի 356-360-րդ հոդվածներ) հանցագործությունները, ինչպես նաև զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները (361-364-րդ հոդվածներ):

Այսպես՝ եթե 2018թ. ընթացքում արձանագրվել է Քրեական օրենսգրքի 356-360-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների 395 դեպք, իսկ 361-364-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների 194 դեպք, ապա 2019թ. դրանց թիվը համապատասխանաբար կազմել է 309 և 145:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել