Զիջումներ ուկրաինական կողմին չեն լինի. Պուտինը՝ գազի մասին. Gazeta.ru |tert.am|
17:28 - 02 հոկտեմբերի, 2019

Զիջումներ ուկրաինական կողմին չեն լինի. Պուտինը՝ գազի մասին. Gazeta.ru |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ մատակարարումների մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի մտնեն, և նոր համաձայնագիր չկնքվի, Ռուսաստանը պատրաստ է մեկ տարով երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը: Ինչպես հայտնում Gazeta.ru-ն, ՌԴ նախագահը հայտարարել է «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակներում ելույթ ունենալիս:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի սպառողների համար գազի գնի համար «Գազպրոմը» պատրաստ է զեղչեր ներկայացնել, սակայն պայմանագրի ժամկետի վերաբերյալ դեռևս անսասան է. առաջիկա 10 տարում ոչ մի պայմանագիր չի կնքվի:

«Ուկրաինան փորձում է գործարկել Եվրոպայի էներգետիկ օրենսդրությունը: Եթե կարողանա դա անել մինչև տարվա ավարտը, ապա մենք պատրաստ կլինենք աշխատել եվրոպական օրենսդրության շրջանակներում և Ուկրաինայի տարածքով տարանցիկ մատակարման մասին պայմանագիր կստորագրենք՝ եվրոպական օրենսդրության համաձայն»,- ասել է Պուտինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել