news.am: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նշենք, որ Ստանիսլավ Զասին վաղը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հավելենք, որ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն՝ համաձայն Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման։