Էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում Երևանում և ևս 4 մարզում
05:49 - 31 հոկտեմբերի, 2019

Էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում Երևանում և ևս 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Նորք Մարաշ՝ Նորքի 1, 7, 9, 15 փողոցների սեփական տները, Նորքի այգիներ փողոցի սեփական տները, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, «Նաիրի», «Դվին Հոլդինգ» հյուրանոցները, «Էներգաչափ» ՓԲ ընկերությունը, «Էներգացանցնախագիծ» ինստիտուտը, «Հին Նորք» բիզնես կենտրոնը, թիվ 57 նախադպրոցական հիմնարկը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11։00-17։00 Պուշկինի փ. 58-72 շենքերը, Սարյան փ. 7-17 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ներքին Շենգավիթ 8 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա. Տիգրանյան, Վարշավյան փողոցները՝ սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Արարատի մարզում՝

10։30-16։00 Արտաշատ քաղաքի Իսակովի, Օգոստոսի 23-ի փողոցները մասնակի,

11։00-16։00 Վերին Արտաշատ գյուղը մասնակի,

Կոտայքի մարզում՝

11:00-16։00 Աղվերան գյուղը, Ալափարս, Արզական, Բջնի, Աղվերան համայնքներն ամբողջությամբ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ”, «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայանները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, ինչպես նաև տարածքի հանգստյան գոտիներն ամբողջությամբ,

Գեղարքունիքի մարզ՝

10։30-12։00 Կարմիր գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11։00–12։00 Լուսակունք, Գեղաքար, Խաչաղբյուր, Ակունք, Տորֆավան, Վանեվան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «ՎիվաՍելլ-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանները, Զին մաս, «Գոգա-Սեդա», «Կապավոր» ընկերությունները և գազալցակայան,

Լոռու մարզում՝

10:00-13:00 Դսեղ գյուղը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել. Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180, մարզերի բնակիչները՝ 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել