aysor.am: Ես չգիտեմ` ինչի մասին է խոսում Հրայր Թովմասյանը, այօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրանք կառաջադրեն։

«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած կամ մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած որևէ պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում, այսինքն՝ քաղաքական հետապնդումների մասին որևէ խոսք լինել չի կարող», - ասաց Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանն ասաց, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը շարունակվում է։

«Իհարկե, հանգուցալուծում չի ստացել», - ասաց նա։