Էրդողանը բացառում է Թուրքիայում խորհրդարանական կառավարման վերադառնալը |shantnews.am|
12:15 - 05 հուլիսի, 2019

Էրդողանը բացառում է Թուրքիայում խորհրդարանական կառավարման վերադառնալը |shantnews.am|

shantnews.am: Թուրքիան այլևս երբեք չի վերադառնա կառավարման խորհրդարանական ձևաչափին։ Այս մասին հայտարարել է երկրի գործող, բազմամյա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա այս խոսքերը հիմնավորել է նրանով, թե Թուրքիայի ժողովուրդն արդեն իսկ հռչակել է իր կամքը, ըստ որի՝ երկիրը պետք է կառավարվի նախագահական մոդելով։ Ու այդ մոդելը, ըստ նախագահի, երկիրը դարձրել է ուժեղ ու հզոր։

«Եթե կառավարման նախագահական մոդելը խնդիրներ ստեղծի, ապա կառավարությունը կհաղթահարի այդ խնդիրները», – հայտարարել է Էրդողանը։

Երկիրը խորհրդարանական կառավարումից նախագահականի անցել է հենց Էրդողանի իշխանության տարիներին ու հենց նրա նախաձեռնությամբ։ 2018 թվականի ապրիլի կայացած հանրաքվեի ընթացքում ընտրողների մեծ մասը՝ 51,4 տոկոսը, քվեարկել է այդ փոփոխության օգտին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել