Էրդողանը՝ կոնգրեսականներին. «Դուք մեզ չե՞ք տալիս F-35 կործանիչները, այլ տարբերակներ կդիտարկենք» |ermenihaber.am|
14:39 - 26 հուլիսի, 2019

Էրդողանը՝ կոնգրեսականներին. «Դուք մեզ չե՞ք տալիս F-35 կործանիչները, այլ տարբերակներ կդիտարկենք» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ խոսել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին։

Էրդողանը մասնավորապես անդրադարձել է ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, որտեղ Թուրքիայի մասնակցությունը Պենտագոնի որոշմամբ կասեցվել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։

«Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն ողջամտություն կցուցաբերի մեր կողմից Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում։ Ռուսական համակարգերը շարունակվում են մատակարարվել մեզ։ 2020-ին այդ համակարգերն ակտիվորեն օգտագործելու ենք»,- ասել է Էրդողանը՝ հավելոլով, որ «ոչ մի սպառնալիք, կամ պատժամիջոց չի ստիպի, որ Թուրքիան հրաժարվի այնպիսի նախագծերից, որոնք միտված են երկրի անվտանգության պահպանմանը»։

«Դիմում եմ ԱՄՆ-ի կոնգրեսի անդամներին։ Դուք մեզ չե՞ք տալիս F-35-ները։ Ուրեմն մենք միջոցներ կձեռնարկենք և կդիտարկենք այլ տարբերակներ։ Այս հարցում էլ մենք աշխատանքներ ենք կատարել, կատարում ենք և կշարունակենք իրականացնել։ Մենք ուրիշից կախված վիճակում չենք»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել