«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը ցանկացել է Սեդրակ Քոչարյանին հանդիպել |factor.am|
14:07 - 29 հունվարի, 2020

«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը ցանկացել է Սեդրակ Քոչարյանին հանդիպել |factor.am|

factor.am:  Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ցանկացել է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ։ Այս մասին հայտնեց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

«Ցանկացել է հանդիպել Սեդրակ Քոչարյանին, սակայն ընթացքում հրաժարվել է պահանջից և պատանդին ազատ արձակել։ Այդ մասին ոստիկանապետ Արման Սարգսյանին է ասել։ Հունվարի 25-ին էլ նման ցուցմունք է տվել»,- ասաց Թորոսյանի պաշտպանը։ Աղաջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը (կալանավորում) այսօր բողոքարկվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել