Ընդունում եմ, որ այդտեղ խնդիր կա, ուղղակի մեր հաշվարկը ցույց է տվել, որ հասարական տրանսպորտը վիրուսի տարածման շատ վտանգավոր օջախ է․ Փաշինյան
21:23 - 06 ապրիլի, 2020

Ընդունում եմ, որ այդտեղ խնդիր կա, ուղղակի մեր հաշվարկը ցույց է տվել, որ հասարական տրանսպորտը վիրուսի տարածման շատ վտանգավոր օջախ է․ Փաշինյան

Ես ընդունում եմ, որ այդտեղ պրոբլեմ կա, ուղղակի պետք է արձանագրենք, որ մեր հաշվարկը ցույց է տվել, որ հասարական տրանսպորտը վիրուսի տարածման շատ վտանգավոր օջախ է եւ ստիպված ենք այդ գործողությունն արել: Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ դիտարկմանը, որ տրանսպորտ չլինելու պարագայում ամեն օր տաքսիով աշխատանքի գնալու խնդիր կա։

«Ես հասկանում եմ, լրիվ ընդունում եմ, որ այդտեղ խնդիր ունենք եւ այս իրավիճակները կքննարեկնք, բայց պատկերացրեք, որ կառավարության անգործության պատճառով դուք տրանսպորտում վարակվեիք կորոնավիրուսով, այս ձեր ասած պրբլեմները կխորանան: Սա ճգնաժամ է, եւ էլի ներողություն եմ խնդրում անհարամարությունների համար, բայց այս ճգնաժամը պետք է ջանք գործադրելով հաղթահարենք եւ վերադառնանք բնականոն կյանք»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ ապրիլի երեքից Երեւան համայնքի ավտոբուսներով իրականցվում է Երեւանի 3 բուժհաստատությունների աշխատողների երկկողմանի տեղափոխում:

Նա նշեց, որ եթե այսօրվա ցուցանիշները դառնան օրինաչափություն, ապա հնարավորություն կունենան րոպե առաջ, օր առաջ խնդիրը լուծել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել